Logo

ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող 5 ֆուտբոլիստները

13:29 / 27.03.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական L’Equipe-ը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների ցուցակը:

Անվանացանկը գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը (ամսական 2.57 միլիոն եվրո):

Երկրորդ տեղում Հոլանդի խաղընկեր Կևին դե Բրույնեն է (ամսական 2.06 միլիոն եվրո): Երրորդ տեղը կիսում են «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն և «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մո Սալահը (ամսական 1.88 միլիոն եվրո):

Առաջատար հնգյակը եզրափակում են «Ասթոն Վիլայի» ռմբարկու Մարկուս Ռեշֆորդը և «Արսենալի» վինգեր Ռահիմ Սթեռլինգը (ամսական 1.67 միլիոն եվրո):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ