Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Calciomercato-ի համաձայն՝ Վրաստանի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Նյուքասլը», որը գալիք մրցաշրջանում ելույթ կունենա Չեմպիոնների լիգայում:
Անգլիական ակումբը պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել գործարքի համար:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը իտալական գրանդի կազմում մասնակցել էր 43 խաղի, խփել 14 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում: