Logo

ԱՊԼ. Հայտնի է ամսվա լավագույն ֆուտբոլիստը

18:10 / 13.12.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն խաղացող, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը:

Նախորդ ամիս 32-ամյա ֆուտբոլիստը 3 հանդիպում է անցկացրել մերսիսայդցիների կազմում և դարձել է 4 գոլի ու 1 ասիստի հեղինակ:

Լավագույնի կոչման համար պայքարում Սալահը շրջանցել է Բրունու Ֆերնանդեշին («Մանչեսթեր Յունայթեդ», 2 գոլ, 1 ասիստ), Ռայան Գրավենբերխին («Լիվերպուլ», 1 ասիստ), Ժոաու Պեդրուին («Բրայթոն», 2 գոլ, 2 ասիստ), Մատեուս Կունյային («Վուլվերհեմփթոն», 3 գոլ, 1 ասիստ), Բուկայո Սակային («Արսենալ», 2 գոլ, 3 ասիստ), Յոան Վիսային («Բրենթֆորդ», 3 գոլ) և Մարտին Էդեգորին («Արսենալ», 1 գոլ, 2 ասիստ):

Հիշեցնենք, որ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլը» գլխավորող Արնե Սլոթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա