Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցան 15-րդ տուրի վերջին երկու հանդիպումները։
«Էվերթոնը» տնային խաղում 3-0 հաշվով առավելության հասավ հիանալի մարզավիճակում գտնվող «Նյուքասլի» նկատմամբ։ Շոն Դայչի թիմը բոլոր գոլերը խփեց հանդիպման վերջին րոպեներին։ Այս հաղթանակի շնորհիվ «Էվերթոնը» վաստակեց 10 միավոր և բարձրացավ 17-րդ տեղ։ «Նյուքասլը» 26 միավորով 7-րդ տեղում է։
«Տոտենհեմը» վերջին հինգ խաղում կրեց չորրորդ պարտությունը՝ այս անգամ հյուրընկալելիս 1-2 հաշվով զիջելով «Վեսթ Հեմին»։ Դևիդ Մոյեսի թիմը երկրորդ խաղակեսում խփեց իր երկու գոլերը և կամային հաղթանակ տարավ։ Այս հաղթանակի շնորհիվ «Վեսթ Հեմը» վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը։ «Տոտենհեմը» 27 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Էվերթոն» - «Նյուքասլ»՝ 3-0 (տեսանյութ)
Դուայթ Մքնիլ, 79, Աբդուլայե Դուկուրե, 86, Բետու, 90+6
«Տոտենհեմ» - «Վեսթ Հեմ»՝ 1-2 (տեսանյութ)
Քրիստիան Ռոմերո, 11 - Ջարոդ Բոուեն, 52, Ջեյմս-Ուորդ Պրոուս, 74