Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական դիմակայությունում «Չելսին» և «Արսենալը» հաղթողին չպարզեցին: Մաուրիսիո Պոչետինոյի թիմին հաջողվեց 2 գոլի առավելություն ստեղծել, սակայն Միկել Արտետայի տղաները վերադարձան խաղ և հավասարեցրին հաշիվը՝ 2-2:
«Արսենալը» շարունակում է մնալ անպարտելի Պրեմիեր լիգայում՝ 6 հաղթանակ, 3 ոչ-ոքի:
«Մանչեսթեր Սիթին» 2 պարտությունից հետո վերջապես հաղթեց: Գործող չեմպիոնը տանը 2-1 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին»:
Պեպ Գվարդիոլայի թիմը մրցաշարային աղյուսակում 21 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, նույնքան միավոր ունի նաև «Արսենալը»: «Բրայթոնը» 16 միավորով 7-րդն է, «Չելսին» 12 միավորով 9-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Չելսի» – «Արսենալ»՝ 2-2 (տեսանյութ)
Քոուլ Պալմեր, 15 (11մ.), Միխայլո Մուդրիկ, 48 – Դեքլան Ռայս, 77, Լեանդրո Տրոսար, 84
«Մանչեսթեր Սիթի» – «Բրայթոն», 2-1 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 7, Էրլինգ Հոլանդ, 19 – Անսու Ֆատի, 73