Անգլիայի առաջնության երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց Պրեմիեր լիգայի նորեկ «Լութոնին» ու հասավ վստահ հաղթանակի` 3-0:
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առաջին հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում և 4 միավորով 8-րդ տեղում է։ «Լութոնն» առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Անգլիայի առաջնություն, 3-րդ տուր
«Չելսի» - «Լութոն»՝ 3-0
Ռահիմ Սթերլինգ, 17, 68, Նիկոլաս Ջեքսոն, 75