Logo

ԱՊԼ․ Ազարից հետո առաջին անգամ «Չելսիի» ֆուտբոլիստը ճանաչվում է ԱՊԼ-ի ամսվա լավագույն խաղացող

15:28 / 10.05.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը

Նախորդ ամիս 22-ամյա անգլիացին մասնակցել է առաջնության 4 խաղի, դարձել 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ամսվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաև Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»), Կայ Հավերցը («Արսենալ»), Ժան-Ֆիլիպ Մատետան («Քրիսթալ Փելաս») և Ջորդան Պիկֆորդը («Էվերթոն»)։

Նախորդ անգամ «Չելսիի» ներկայացուցիչներից Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր բելգիացի Էդեն Ազարը՝ մրցանակը ստանալով 2018-ի սեպտեմբերին։ Պալմերը նաև վերջին 16 տարում «Չելսիի» առաջին անգլիացի խաղացողն է, որն արժանանում է այս մրցանակին։ 2008-ին նման հաջողության հասել էր Ֆրենկ Լեմպարդը, հաղորդում է Opta-ն

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Էվերթոնը» գլխավորող Շոն Դայչը։ Ապրիլին լիվերպուլյան ակումբն անցկացրել է 6 հանդիպում, տարել 4 հաղթանակ, կրել 1 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի։ Անգլիացի մասնագետը կարիերայում երրորդ անգամ է արժանանում այդ մրցանակին՝ կրկնելով 2018-ի մարտի ու 2020-ի փետրվարի հաջողությունը։ Անգլիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ «Էվերթոնը» 15-րդ տեղում է։  

Ամսվա լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաև Միկել Արտետան («Արսենալ») ու Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»)։

Քոուլ Պալմերն արժանացել է նաև ապրիլի լավագույն գոլի մրցանակին։ Քվեարկությունում հաղթել է «Էվերթոնի» դարպասը խփած գոլը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա