Logo

ԱՊԼ. «Արսենալը» կրեց առաջին տնային պարտությունը

02:13 / 29.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Արսենալը» երկու անպատասխան գնդակ բաց թողեց «Վեսթ Հեմից»: Ընթացիկ մրցաշրջանում «Զինագործները» տնային խաղերում անպարտելի էին և տարել էին հինգ անընդմեջ հաղթանակ: Մրցավարի ավելացրած ժամանակի հինգերորդ րոպեին «Վեսթ Հեմի» կազմում 11-մետրանոցից վրիպեց Սաիդ Բենրահման:

«Արսենալի» նկատմամբ նախորդ արտագնա հաղթանակը «Վեսթ Հեմը» տարել էր 2015 թվականին՝ 2-0 հաշվով:

Միկել Արտետայի գլխավորած թիմը 40 միավորով երկրորդն է, իսկ «Մրճահարները» 33 միավորով բարձրացան 6-րդ տեղ:

Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Արսենալ» - «Վեսթ Հեմ»՝ 0-2

Տոմաշ Սոուչեկ, 13, Կոստաս Մավրոպանոս, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ