Մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը։
Առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Լութոն Թաունի» հետ։ Միկել Արտետայի թիմը դրամատիկ պայքարում կարողացավ առավելության հասնել 4-3 հաշվով։ Հաղթական գոլը «Զինագործները» խփեցին մրցավարի ավելացրած ժամանակի 7-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վստակեց 36 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Լութոն Թաուն» - «Արսենալ»՝ 3-4
Գաբրիել Օշո, 25, Էլայջա Ադեբայո, 49, Ռոս Բարկլի, 57 - Գաբրիել Մարտինելի, 20, Գաբրիել Ժեզուս, 45, Կայ Հավերց, 60, Դեկլան Ռայս, 90+7
Տուրի մեկնարկային խաղում «Վուլվերհեմփթոնը» տանը հյուրընկալել էր «Բարնլիին» և հաղթել նվազագույն հաշվով։
«Վուլվերհեմփթոն» - «Բարնլի» 1-0
Հվան Հի Չան, 42