«Արսենալն» ու «Տոտենհեմը» 2-2 հաշվով ավարտեցին Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղը:
Տանտերերի օգտին գոլեր խփեցին Քրիստիան Ռոմերոն (ինքնագոլ) և Բուկայո Սական, իսկ «Տոտենհեմից» դուբլով աչքի ընկավ հարավկորեացի կիսապաշտպան Հյոն Մին Սոնը:
Զուգահեռաբար ընթացած խաղերում Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» հաղթեց «Վեսթ Հեմին», իսկ 10 ֆուտբոլիստով մնացած «Չելսին» տանը պարտվեց «Ասթոն Վիլային»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2-2 (տեսանյութ)
Քրիստիան Ռոմերո (ինքնագոլ), 26, Բուկայո Սակա (11մ), 54 - Հյոն Մին Սոն, 42, 55
«Լիվերպուլ» - «Վեսթ Հեմ»՝ 3-1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ (11մ), 16, Դարվին Նունյես, 60, Դիոգու Ժոտա, 85 - Ջարոդ Բոուեն, 42
«Չելսի» - «Ասթոն Վիլա»՝ 0-1 (տեսանյութ)
Օլի Ուոտկինս, 73
Հեռացում՝ Մալո Գուստո («Չելսի»), 58


