Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է հունվարի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անվանացանկը:
Մրցանակի համար կպայքարեն Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Միկել Արտետան («Արսենալ»), Էդի Հաուն («Նյուքասլ») ու Անդոնի Իռաոլան («Բորնմութ»):
Նախորդ ամսվա լավագույն մարզիչ էր ճանաչվել պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուն («Նոթինգհեմ Ֆորեսթ»):
Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):