Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներին:
Մարտի լավագույնի կոչմանը հավակնում են Ռուբեն Ամորիմը («Մանչեսթեր Յունայթեդ», 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի), Ֆաբիան Հյուրցելերը («Բրայթոն», 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի) և Նունու Էշպիրիտու Սանտուն («Նոթինգհեմ Ֆորեսթ», 2 հաղթանակ):
Փետրվարի լավագույն մարզչի մրցանակին արժանացել էր «Էվերթոնը» գլխավորող Դևիդ Մոյեսը:


