Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի ամսվա լավագույն մարզչի հավակնորդներին:
Փետրվարի լավագույնի կոչմանը հավակնում են Առնե Սլոթը («Լիվերպուլ», 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի), Դևիդ Մոյեսը («Էվերթոն», 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի), Օլիվեր Գլազները («Քրիստալ Փելաս», 3 հաղթանակ, 1 պարտություն), Անգելոս Պոստեկոգլուն («Տոտենհեմ», 3 հաղթանակ, 1 պարտություն) և Մարկու Սիլվան («Ֆուլհեմ», 3 հաղթանակ, 1 պարտություն):