Logo

ԱՊԼ․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը

16:47 / 15.09.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է օգոստոսի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի քվեարկության հաղթողներին։

Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Տոտենհեմի» նորեկ Ջեյմս Մեդիսոնը։ 26-ամյա անգլիացի կիսապաշտպանն օգոստոսին մասնակցել է 3 հանդիպման, դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Օգոստոսի լավագույն մարզիչ է ճանաչվել հույն Անգելոս Պոստեկոգլուն, որի գլխավորությամբ «Տոտենհեմը» հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0) ու «Բորնմութին» (2:0) և ոչ-ոքի խաղացել «Բրենթֆորդի» հետ (2-2):

Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 10 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:

Ամսվա լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել «Բրայթոնի» ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոման։ Լավագույն է ճանաչվել 26-ամյա ֆուտբոլիստի գոլը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա