Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը:
Մրցանակի համար կպայքարեն Բետուն («Էվերթոն», 5 գոլ), Ժան-Ֆիլիպ Մատետան («Քրիստալ Փելաս», 4 գոլ, 1 ասիստ), Յանկուբ Մինտեն («Բրայթոն» 2 գոլ, 1 ասիստ), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», 6 գոլ, 4 ասիստ), Ջեդ Սփենսը («Տոտենհեմ», 2 «չոր» հանդիպում), Դոմինիկ Սբոսլայը («Լիվերպուլ», 2 գոլ, 1 ասիստ):
Հիշեցնենք, որ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Բորնմութի» հարձակվող Ջասթին Կլյուվերտը: