Logo

ԱՊԼ. 19-րդ տուրի վերջին 4 խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, 3-ը՝ 0-0 հաշվով

01:56 / 02.01.2026Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Սանդեռլենդի» հետ:

Զուգահեռ ընթացած խաղում «Բրենթֆորդն» ու «Տոտենհեմը» նույնպես չկարողացան գտնել դարպասի բանալին՝ 0-0:

Արդեն ամփոփված 19-րդ տուրում հունվարի 1-ին կայացավ 4 խաղ, որոնցից երեքում դարպասի գրավում չեղավ: Ժամեր առաջ գործող չեմպիոն «Լիվերպուլը» 0-0 հաշվով էր ավարտել «Լիդսի» դեմ խաղը, իսկ «Քրիստալ Փելաս» - «Ֆուլհեմ» լոնդոնյան դերբիում արձանագրվել էր 1-1 հաշիվը:

19-րդ տուրից հետո «Արսենալը» 45 միավորով առաջին տեղում է, «Ման. Սիթին» 41 միավորով երկրորդն է: Հաջորդում են «Ասթոն Վիլան»՝ 39, «Լիվերպուլը»՝ 33, «Չելսին»՝ 30, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 30: 18-20-րդ տեղում են համապատասխանաբար «Վեսթ Հեմը»՝ 14, «Բարնլին»՝ 12, «Վուլվերհեմփթոնը»՝ 3: 

Հունվարի 3-ին կմեկնարկի 20-րդ տուրը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Սանդեռլենդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0-0

«Բրենթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 0-0

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ