Անդրեա Անյելին և Պավել Նեդվեդը «Յուվենտուսի» տնօրենների խորհուրդը լքել են ձերբակալությունից խուսափելու համար, հայտնում է Il Fatto Quotidiano-ն։
Անյելին զբաղեցնում էր ակումբի նախագահի պաշտոնը, Նեդվեդը՝ փոխնախագահի։ Նոյեմբերի 28-ին նրանք, ինչպես նաև տնօրենների խորհրդի մյուս անդամները հրաժարական էին տվել:
Թուրինի իրավապահները հետաքննում են «Յուվենտուսի» ֆինանսական խախտումները։ Նշվում է, որ նախկին ղեկավարների կողմից հաշվապահական փաստաթղթերում փոփոխություններ մտցնելը նման կլինի մեղքի ընդունման, իսկ անգործությունը կմեկնաբանվի որպես ենթադրյալ հանցագործության կրկնություն։ Եթե մի քանի շաբաթ առաջ իրավապահները տնային կալանք էին պահանջում Անյելիի և տնօրենների խորհրդի մյուս անդամների համար, ապա հրաժարականից հետո այդ հարցը հանվել է:
Հաղորդվում է նաև, որ «Յուվենտուսը» գաղտնի վճարել է խաղացողներին համաճարակի սկզբնական փուլում և թաքցրել 34 միլիոն եվրոյի պարտքերը:


