Այն բանից հետո, երբ մոդել Յունգ Հո Յոնը նկարահանվեց The Squid Game-ում՝ սկսվեց մոդելի կարիերայի լավագուն շրջանը: Սերիալի գլխապտույտ հաջողության ֆոնին աղջիկը դարձավ Louis Vuitton-ի ներկայացուցիչը:
Յունգ Հո Յոնը վաղուց հայտնի է նորաձևության ոլորտում: Դերասանուհու կազմվածքը համապատասխանում է մոդելային չափանիշներին, չնայած որ համացանցում օգտատերերը սկսեցին գրել, որ աղջիկը չափազանց նիհար է, համարյա «անորեքսիկ»:
View this post on Instagram
Star News-ին տված նոր հարցազրույցում աղջիկը խոստովանել է, որ իսկապես նիհարել է սերիալի նկարահանումների պատճառով, քանի որ չի հասցրել նորմալ սնվել: «Ես շատ եմ նիհարել: Այն բոլոր հագուստները, որոնք նախկինում ինձ սազում էին, երբ ես առաջին անգամ եկա նկարահանումներին, այժմ չափազանց մեծ են և անհարմար», – ասել է նա: