Logo

Անվանի թենիսիստը 2017-ից հետո առաջին տիտղոսն է նվաճել

16:28 / 07.01.2024Թենիս
null

Ավստրալական Բրիսբենում ավարտվել է թենիսի ATP-250 կարգի մրցաշարը: Եզրափակիչում Գրիգոր Դիմիտրովը 7:6, 6:4 հաշվով հաղթել է Հոլգեր Ռունեին:

Բուլղարացին կարիերայի 9-րդ տիտղոսն է նվաճել և առաջինը՝ 2017 թվականից հետո:

2023-ին Դիմիտրովը 5 տարվա ընդմիջումից հետո երկու անգամ հասել էր տարբեր մրցաշարերի եզրափակիչ, բայց պարտություն կրել:

Բրիսբենում աշխարհի 14-րդ ռակետը 38-րդ անգամ հաղթեց թոփ-10-ի ներկայացուցչի: Բուլղարացին նաև 84 պարտություն է կրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ