Արգենտինացի կիսապաշտպան Ֆեդերիկո Ռեդոնդոն կարիերան կշարունակի MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X-ում գրել է, որ «Ինտեր Մայամին» գործարքն իրականացրել է 8 միլիոն դոլարով։
Ռեդոնդոն Արգենտինայի առաջնությունում հանդես եկող «Արգենտինոս Խունիորսի» սան է, հիմնական թիմում 58 խաղում խփել է 2 գոլ և կատարել նույնքան ասիստ։
Ֆեդերիկոն անվանի նախկին ֆուտբոլիստ Ֆեռնանդո Ռեդոնդոյի որդին է: Ֆեռնանդոն 1994-2000 թթ. հանդես է եկել Մադրիդի «Ռեալի», իսկ 2000-04 թթ.` «Միլանի» կազմում։


