Իտալացի անվանի մրցավար Դանիելե Օրսատոն Եվրո-2024-ից հետո կավարտի կարիերան, գրում է RMC Sport-ը։
48-ամյա մրցավարը մայիսի 7-ին վերջին հանդիպումն է սպասարկել Չեմպիոնների լիգայում և արտասվել ՊՍԺ - «Բորուսիա Դորտմունդ» (0-1) կիսաեզրափակիչի խաղից հետո։
Օրսատոն հանդիպումներ սպասարկում է 1993 թվականից։ Նա 602 հանդիպման գլխավոր մրցավար է եղել, 288-ը՝ իտալական Ա սերիայում։ Մրցավարը նաև 55 հանդիպում է սպասարկել Չեմպիոնների լիգայում և այդ ցուցանիշով չորրորդ լավագույնն է։ 2020 թվականին իտալացին սպասարկել է ՊՍԺ - «Բավարիա» (0-1) Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպումը։