Logo

Ռուս աթլետը կզրկվի օլիմպիական ոսկե մեդալից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:43 / 24.10.2022Աթլետիկա
Նատալյա Անտյուխ

Աթլետիկայում հակադոպինգային անկախ կազմակերպությունը (Athletics Integrity Unit) որոշում է կայացրել Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալյա Անտյուխին զրկել 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալից, հայտնում է AIU-ի մամուլի ծառայությունը:

Լոնդոն-2012-ի 400 մետր արգելավազքում ոսկե մեդալ նվաճած ռուս մարզուհին խախտել է հակադոպինգային կանոնադրությունը: 

Անտյուխի` 2012-ի հուլիսի 15-ից մինչև 2013-ի հունիսի 29-ը գրանցած արդյունքները կչեղարկվեն: Աթլետիկայում հակադոպինգային անկախ կազմակերպության որոշումը հնարավոր է բողոքարկել:

Հիշեցնենք, որ Նատալյա Անտյուխը մարզական կարիերան ավարտել է 2017 թվականի փետրվարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ