Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի B խմբի վերջին տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում ավագի թևկապով դաշտ է դուրս եկել Անտուան Գրիզմանը: 32-ամյա ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացնում է 84-րդ անընդմեջ հանդիպումը, հայտնում է Opta-ն:
Գրիզմանը միակ ֆուտբոլիստն է, որը 2014 թվականից հետո ազգային թիմում հատել է 100 խաղի սահմանը: Բելգիայի հավաքականի պաշտպաններ Յան Ֆերտոնգենն ու Տոբի Ալդերվեյրելդը անցկացրել են 96-ական հանդիպում:
Վերջին անգամ «Աթլետիկոյի» հարձակվողը հավաքականի հանդիպումը բաց է թողել 2017 թվականի հունիսի 13-ին, երբ Ֆրանսիան ընկերական խաղում հյուրընկալել էր Անգլիային:
Հավաքականում անցկացրած 126 խաղում Գրիզմանը դարձել է 44 գոլի ու 38 ասիստի հեղինակ և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում չորրորդն է: