Logo

Անտուան Գրիզմանը կրկնեց Լիլիան Թյուրամի ռեկորդը

23:42 / 21.06.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ռեկորդ կրկնեց Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում:

Opta վիճակագրական ռեսուրսը տեղեկացնում է, որ Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը 33-ամյա Գրիզմանի համար 32-րդն է Ֆրանսիայի հավաքականի կազմում խոշոր մրցաշարերում:

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում անցկացրած խաղերով Գրիզմանը հավասարվել է ռեկորդակիր Լիլիան Թյուրամին (հաշվարկը չի վերաբերում դարպասապահներին):

Բացի այդ, Գրիզմանը Եվրոպայի առաջնություններում 11-րդ անընդմեջ մրցավեճում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից: Այս ցուցանիշով գործող ֆուտբոլիստներից նրան գերազանցում են միայն Կրիշտիանու Ռոնալդուն (18 խաղ, Պորտուգալիա) և Տոնի Կրոսը (13, Գերմանիա):

Եվրո-2024-ի D խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում հաշիվը դեռևս չի բացվել, ընթանում է առաջին խաղակեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ