Logo

Անտուան Գրիզմանը հեռացավ Ֆրանսիայի հավաքականից

13:42 / 30.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։

«Հիշողություններով լի սրտով փակում եմ կյանքիս այս փուլը։ Շնորհակաություն այս հրաշալի եռագույն արկածների համար և ցտեսություն»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։

Անտուան Գրիզմանը 2014 թվականից էր խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 137 հանդիպում, դարձել 44 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ նա դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, Եվրո-2016-ի ու ԱԱ-2022-ի փոխչեմպիոն ու 2021թ․ Ազգերի լիգայի հաղթող։

C’est avec le cœur plein de souvenirs que je clos ce chapitre de ma vie. Merci pour cette magnifique aventure tricolore et à bientôt. 🇫🇷 pic.twitter.com/qpw8dvdtFt

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ