Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
32-ամյա հարձակվողը չորրորդ տուրի «Սելթիկի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ և փոխարինվել 64-րդ րոպեին:
Քվեարկության արդյունքում Գրիզմանն առաջ է անցել Բուկայո Սակայից («Արսենալ»), Ռոդրիգոյից («Ռեալ») և Էրլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի»):
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 խաղ և խփել 11 գոլ:
Եվրոպա լիգայում լավագույնն է ճանաչվել ավստրիական ԼԱՍԿ-ի կիսապաշտպան Սաշա Խորվաթը, որը բելգիական «Յունիոնի» հետ խաղում դարձել է գոլի ու ասիստի հեղինակ։
Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտոլիստը բելգիական «Գենտի» հարձակվող Գիֆթ Օրբանն է, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել իսլանդական «Բրեյդաբլիկի» հետ խաղում: