Logo

Անտուան Գրիզմանը՝ «Աթլետիկոյի» պատմության գլխավոր ռմբարկու

15:24 / 11.01.2024Ֆուտբոլ
null

Անտուան Գրիզմանը, Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի խաղում գոլ խփելով, Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում իր գոլերի քաակը հասցրեց 174-ի և դարձավ «Հնդկացիների» պատմության գլխավոր ռմբարկուն:

Ֆրանսիացին այդ ցուցանիշով գերազանցեց ակումբի լեգենդար, նախկին խաղացող Լուիս Արագոնեսին:

Հիշեցնենք, որ Գրիզմանը մադրիդյան թիմի շարքը համալրել է 2014 թվականին «Ռեալ Սոսյեդադից»: Նա 5 մրցաշրջան «Աթլետիկոյում» անցկացնելու հետո երկու մրցաշրջանով տեղափոխվել էր «Բարսելոնա», իսկ այնուհետև վերադարձել էր Իսպանիայի մայրաքաղաքային ակումբ: 

Այս մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյում» անցկացրել է 27 խաղ, որոնցում խփել է 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա