Logo

Անտոնին վարձավճարով հանդես կգա «Բետիսում»

21:50 / 25.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին վարձավճարով տեղափոխվեց անդալուզական «Բետիս», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա ֆուտբոլիստն իսպանական թիմում վարձավճարով կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նա ելույթ կունենա «17» համարի մարզաշապիկով:

Անտոնին 2022 թվականին էր Ամստերդամի «Այաքսից» 95 միլիոն եվրոյով տեղափոխվել անգլիական գրանդ: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 14 հանդիպման և մեկ գոլ խփել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա