
տուր
01 Հունվար 1970 - 18:04
- 
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը և վերջինիս նախագահ Անտոնիո Սիլվեստրին ցավակցական հեռագիր են հղել անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Ղազարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Մեծ ցավով տեղեկացա պարոն Ստեփան Ղազարյանի մահվան մասին։ Նա հրաշալի մարդ և մասնագետ էր, մեծ ուսուցիչ բոլորիս համար։ Հպարտ եմ, որ իմ մասնագիտական կյանքի ընթացքում ծանոթ եմ եղել նրա հետ և հնարավորություն եմ ունեցել շատ բաներ սովորելու։
Ցավոք, Աստծո գործերն անքննելի են։ Ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում պարոն Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Հանգչիր խաղաղությամբ, հարգելի Ստեփան Ղազարյան»,- գրված է հեռագրում։
Ըմբշամարտի մրցաշարերի ժամկետների հետ կապված որոշում է ընդունվել

