Ավտոարշավորդ Սերխիո Պերեսի հայրը՝ Անտոնիո Պերես Գարիբայը, Crash-ի հետ հարցազրույցում պատմել է իր որդու՝ «Ռեդ Բուլից» հեռանալու և Լիամ Լոուսոնի շուրջ որոշման մասին.
«Այն, ինչ ես կասեմ, մեծ աղմուկ կբարձրացնի: Չեկոն ու Ֆերստապենը 2 տարբեր բոլիդներ են վարել, բացարձակապես տարբեր: Ասեմ ավելին՝ համար մեկը 11 համարի բոլիդի ղեկին չէր կարող հաղթահարել անգամ որակավորման առաջին սեկտորը: Նույն իրավիճակում հայտնվեց նաև Լիամը: «Ռեդ Բուլում» ուղղակի իրական մրցունակ բոլիդ են տրամադրում Ֆերստապենին, իսկ երկրորդ պիլոտին՝ դրա արգասիքները՝ մի շարք խնդիրներով ու անհասկանալի կառավարմամբ»:
Լոուսոնը «Ռեդ Բուլում» փոխարինել էր հենց Չեկո Պերեսին: Չինաստանի Գրան պրիից հետո «Կարմիր ցլերը» հեռացրին Լոուսոնին անհաջող ելույթների պատճառով: «Սուզուկայից» սկսած՝ Ֆերստապենի թիմակիցը կլինի ճապոնացի Յուկի Ցունոդան: