Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այս տարվա ամռանը կգլխավորի «Միլանը», հաղորդում է Telelombardia-ն։
54-ամյա Կոնտեն ընդունել է իտալական ակումբի առաջարկած պայմանները։ Այս մրցաշրջանի վերջում իտալացի մասնագետը կփոխարինի Ստեֆանո Պիոլիին, որը «Միլանը» գլխավորում է 2019 թվականից։
Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել է 2023թ․ մարտին։ Ակումբային կարիերայում մարզիչը գլխավորել է նաև իտալական «Արեցոն», «Բարին», «Ատալանտան», «Սիենան», «Յուվենտուսը», «Ինտերը» և անգլիական «Չելսին»։