Հռոմի «Ռոման» մտադիր է պայմանագիր առաջարկել 54-ամյա իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեին, հայտնում է Tuttosport -ը:
«Ջալոռոսիի» ներկայացուցիչներն արդեն փոխարինող են փնտրում Ժոզե Մոուրինյուին, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024-ի ամռանը:
«Ռոմայի» ղեկավարությունը երազում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Կոնտեին, որն այս պահին ակումբ չունի:
Ալտերնատիվ տարբերակ է դիտարկվում նաև «Սասուոլոյի» գլխավոր մարզիչ Ալեսիո Դիոնիզին:
Հիշեցնենք, որ «Ռոման» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում ակումբի պատմության վատագույն մեկնարկն է գրանցել: «Գայլերը» 7 տուրից հետո վաստակել են 8 միավոր և 12-րդ տեղում են: