Logo

Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.10.2020Հայկական ֆուտբոլ
14.11.2019 Armenia U21 Ireland U21 42 - Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:23

-

-

ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է․ «Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի՝ այսօր կայացած Շվեդիա-Հայաստան (10:0) հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ:

Որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շուտով»,- նշված է հրապարակման մեջ:

Հավելենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականն այս ընտրական փուլում անցկացրած 8 հանդիպումներում տոնել է 1 հաղթանակ, կրել 7 պարտություն և 3 միավորով 1-ին խմբում վերջին 2՝ 5-6-րդ հորիզոնականներն է բաժանում Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։ Մեր երիտասարդականը ԵՎՐՈ 2021-ի ընտրական փուլում իր վերջին 2 խաղերն անցկացնելու է առաջիկա ամսին՝ Երևանում ուժերը չափելով Շվեդիայի (նոյեմբերի 12) ու Իսլանդիայի (նոյեմբերի 16) երիտասարդական հավաքականների հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ