«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին վերջին օրերին բնակվում է Մանչեսթերի հյուրանոցներից մեկում, որը գտնվում է քաղաքի օդանավակայանի հարևանությամբ, հաղորդում է The Sun-ը:
Այս միջոցով բրազիլացին ցանկանում է ստիպել ակումբին արագացնել իր տեղափոխությունը «Բետիս»: Ամռանը Ռուբեն Ամորիմը տեղեկացրել է Անտոնիին, որ իր ծրագրերի մեջ նա տեղ չունի:
Անտոնին մոտ է «Բետիս» վերադառնալուն, որտեղ վարձակալությամբ անցկացրել էր 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը:
Կարդացե՛ք նաև՝


