Logo

Անտոնին՝ սկանդալի կենտրոնում

22:26 / 04.09.2023Ֆուտբոլ
Անտոնի-Գաբրիելա Կավալին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգեր Անտոնին հայտնվել է տհաճ իրավիճակում:

23-ամյա ֆուտբոլիստի նախկին ընկերուհի Գաբրիելա Կավալինը նշել է, որ 2022-ի հունիսից մինչև 2023-ի մայիս ընկած ժամանակահատվածում Անտոնին պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, նույնիսկ բաժակ է նետել իր ուղղությամբ:

«Նա ասաց, որ եթե ես չմնամ իր հետ, ապա կսպանի ինձ և իմ երեխային: Նա նույնիսկ հաշվի չառավ, որ ես հղի եմ, սարսափելի օրեր էին»,- ասել է Կավալինը UOL.com-ի հետ հարցազրույցում:

Ոստիկանությունը ստացած տեսագրությունների, լուսանկարների և հաղորդագրությունների հիման վրա արդեն հետաքննություն է սկսել:

Գաբրիելա Կավալինը ցուցմունք է տվել բրազիլական և անգլիական ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ Անտոնին 2022 թվականի ամռանն է 95 միլիոն եվրոյի դիմաց Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անգլիական թիմի կազմում մասնակցել է 4 հանդիպման և ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ