Logo

Անտոնին մոտ է խաղադաշտ վերադառնալուն

22:50 / 02.10.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգեր Անտոնին մոտակա օրերին կարող է վերադառնալ թիմի հիմնական կազմ, հայտնում է The Athletic-ը:

Մանկունյացիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է «Գալաթասարայի» հետ խաղում 23-ամյա ֆուտբոլիստին ընդգրկել մեկնարկային կազմում:

«Երեկ նա առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբի հետ, մենք ավելի ուշ որոշում կկայացնենք»,- ասել է հոլանդացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Անտոնին վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նախկին ընկերուհի Գաբրիելա Կավալինն իր նկատմամբ բռնություն գործադրելու համար դիմել էր ոստիկանություն:

Միջադեպից հետո ֆուտբոլիստը ժամանակավորապես զրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մարզվելու հնարավորությունից և հեռացվել էր Բրազիլիայի հավաքականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա