Բրազիլացի վինգեր Անտոնին խոստովանել է, որ 2022 թվականին մոտ է եղել «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն ի վերջո կարիերան շարունակել է անգլիական մեկ այլ ակումբում` «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Marca-ն։
«Ես շատ մոտ էի «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելուն. ոչ ոք չգիտի՝ ինչ կարող է լինել: Ի վերջո, ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ հիանալի ժամանակ անցկացրի: Լավ ընտրություն էր։
Սալահն անհավանական խաղացող է, որը երկար ժամանակ արտասովոր բաներ է անում։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է։ Չգիտեմ՝ արդյոք նա այս պահին լավագո՞ւյնն է աշխարհում, բայց, անկասկած, լավագույններից է և լրջորեն պայքարում է «Ոսկե գնդակի» համար»,- ասել է բրազիլացին:
25-ամյա ֆուտբոլիստը հունվարից վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Բետիսում»: