Logo

Անտոնին՝ «Ման. Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին

18:11 / 28.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանական «Բետիսի» վինգեր Անտոնին խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով հեռանալու պատճառների մասին:

«Ֆուտբոլում միշտ էլ ճնշում կա, սակայն այն ավելի ուժեղ է բրազիլական ֆավելաներում: Երբ այնտեղ ես ապրում, մտածում ես ընտանիքիդ ու հարազատներիդ մասին:

Ճնշումը ֆուտբոլիստի կյանքի անբաժանելի մասն է: Մենք պետք է իմանանք, թե ինչպես է պետք հաղթահարել քննադատությունը, ընդունել գովեստի խոսքերը»,- բրազիլացու խոսքը մեջբերում է As-ը:

Ավելի վաղ Անտոնին կարմիր քարտ էր ստացել «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 25-րդ տուրի խաղում Խուան Իգլեսիասի դեմ պայքարում կոշտ սահանկում կատարելու համար: «Բետիսի» բողոքարկումից հետո Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեն չեղարկել էր որակազրկումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ