Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա լիգայում։
Marca-ի հաղորդմամբ` բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։ Անդալուզյան ակումբը պատրաստ է վարձակալել 24-ամյա եզրային հարձակվողին։ Կողմերը հավանական տրանսֆերի շուրջ նախնական բանակցություններ են սկսել։ «Բետիսը» ցանկանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակի վճարել Անտոնիի աշխատավարձի մի մասը։
Հիշեցնենք, որ Անտոնին 2022 թ. օգոստոսին է 95 միլիոն եվրոյով Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել մանկունյական գրանդ, 93 խաղում խփել 12 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։