Logo

Անտոնիի «զոհերից» մեկը հետ է վերցրել ցուցմունքը

22:37 / 18.09.2023Ֆուտբոլ
Անտոնի-ցուցմունք

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգեր Անտոնիի դեմ ցուցմունք տված կանանցից մեկը հետ է վերցրել բողոքը, հայտնում է The Telegraph-ը:

23-ամյա ֆուտբոլիստը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նախկին ընկերուհի Գաբրիելա Կավալինն իր նկատմամբ բռնություն գործադրելու համար դիմել էր ոստիկանություն:

Միջադեպից հետո ֆուտբոլիստը ժամանակավորապես զրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մարզվելու հնարավորությունից և հեռացվել էր Բրազիլիայի հավաքականից:

Սան Պաուլուի և Մանչեսթերի ոստիկանությունը Կավալինի նկատմամբ բռնություն գործադրելու 4 դեպքով շարունակում է հետաքննությունը:

Ավելի վաղ 33-ամյա բանկիր Ինգրիդ Լանան նույնպես հանդես էր եկել նման մեղադրանքով: Երրորդ ենթադրյալ զոհն էլ Ռայսա դե Ֆրեյտասն է, որը հետ է վերցրել ցուցմունքը:

Հիշեցնենք, որ Անտոնին 2022 թվականի ամռանն է 95 միլիոն եվրոյի դիմաց Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անգլիական թիմի կազմում մասնակցել է 4 հանդիպման և ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա