Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեն չեղարկել է «Բետիսի» եզրային հարձակվող Անտոնիի որակազրկումը, հայտնում է eldesmarque.com-ը:
Բրազիլացին կարմիր քարտ էր ստացել «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 25-րդ տուրի խաղում՝ Խուան Իգլեսիասի դեմ պայքարում կոշտ սահանկում կատարելու համար: Մրցավարը նրան ուղիղ կարմիր քարտ էր ցույց տվել: «Բետիսը» բողոքարկել էր այդ որոշումը:
Անտոնիի կարիերայում այդ կարմիր քարտն առաջինն էր, սակայն նա չի որակազրկվի և կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ հաջորդ տուրի հանդիպմանը: