Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգեր Անտոնին խոսել էի իր ակումբակից և հայրենակից, կիսապաշտպան Կազեմիրոյի մասին:
«Կազեմիրոն շատ լուրջ տղա է: Ես միշտ ասում եմ, որ նա մեր պահապան շունն է կենտրոնում: Նա չափից դուրս լուրջ է»,- Անտոնիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է դարձել 2022 թվականի ամռանը: Բրազիլացին ավելի վաղ խաղացել է բրազիլական «Սան Պաուլուում», պորտուգալական «Պորտուում» և Մադրիդի «Ռեալում»:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 8 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջնության 11 տուրերից հետո վաստակել է 20 միավոր և 6-րդն է: Առաջատարը Լոնդոնի «Արսենալն» է՝ 28 միավոր: