Logo

Կասանո. «Մոտան սարսափ է դարձել «Յուվենտուսի» համար»

13:20 / 28.02.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիոգո Մոտայի աշխատանքը:

«Տիագո Մոտան սարսափ է դարձել: Մի քանի ֆուտբոլիստ արժեզրկել են իրենց: Չեմ հասկանում, թե ինչու են նրանք հաճախ պահեստայինների նստարանին թողնում Կեֆրեն Թյուրամին, որը «Յուվեի» լավագույն ֆուտբոլիստն է:

Նրանք պետք է ամեն ինչ նորից սկսեն, բայց նոր մարզչի հետ: Սարսափելի արդյունքներ են»,- սկանդալային ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է հանրահայտ լրագրող Նիկոլո Սկիրան:

«Յուվենտուսը» դուրս է մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից, իսկ Ա Սերիայում 49 միավորով 4-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա