Logo

Անտոն Շունինը կրկնել է լեգենդար դարպասապահի ցուցանիշը

21:45 / 29.11.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինը Ռուսաստանի գավաթի խաղարկության «Զենիթի» դեմ խաղում բացառիկ նվաճման է հասել։

36-ամյա դարպասապահը մայրաքաղաքայինների կազմում անցկացրել է 358-րդ հանդիպումը և այդ ցուցանիշով հավասարվել «Ոսկե գնդակ» նվաճած միակ դարպասապահ Լև Յաշինին, հայտնում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը։

Շունինը «Դինամոյի» կազմում խաղում է 2007 թվականից և այս ընթացքում երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2019 թվականին ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ։

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 11 հանդիպման, բաց թողել 11 գնդակ և մեկ խաղում սեփական դարպասը պահել անառիկ։ «Դինամոն» Ռուսաստանի առաջնությունում 16 տուրից հետո 28 միավորով երրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա