«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի նորեկ Անտոնին բացել է հաշիվը Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում:
22-ամյա ֆուտբոլիստը, 35-րդ րոպեին ստանալով անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի փոխանցումն, առաջին գոլն է խփել մանչեսթերյան ակումբի կազմում:
Առաջին խաղակեսից հետո նիդեռլանդցի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթում է նվազագույն հաշվով:
Հիշեցնենք, որ բրազիլացին ամռանն էր համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը՝ տեղափոխվելով Ամստերդամի «Այաքսից»: Գործարքի արժեքը կազմել էր 95 միլիոն եվրո: