Logo

Անսովոր նվաճում թենիսում. Մի քանի ժամում չեմպիոնություն մենախաղում և զուգախաղում

13:37 / 17.09.2023Թենիս
null

Սան Դիեգոյում ավարտված թենիսի կանանց WTA-500 շարքի մրցաշարի մենախաղում և զուգախաղում չեմպիոն է դարձել Բարբորա Կրեյչիկովան:

Մենախաղի եզրափակիչում չեխ թենիսիստուհին 6:4, 2:6, 6:4 հաշվով առավելության է հասել ամերիկուհի Սոֆիա Քենինի նկատմամբ:

2021 թվականի Ռոլան Գարոսի չեմպիոնը կարիերայում 7-րդ անհատական տիտղոսն է նվաճել ու սեպտեմբերի 18-ին կվերադառնա վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակ:

Չեմպիոնությունից ժամեր անց Կրեյչիկովան մասնակցել է նաև զուգախաղի եզրափակիչին, որում Կատերինա Սինյակովայի հետ միասին 6:1, 6:4 հաշվով հաղթել են Դանիել Քոլինզ – Կոկո Վանդեվեյ զույգին:

Բարբորա Կրեյչիկովան զուգախաղում նվաճել է 18 տիտղոս, որոնցից 7-ը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ