Ֆուտբոլի Շոտլանդիայի առաջնությունում անսովոր դեպք է գրանցվել: «Սենթ Միրեն» - «Ռենջերս» խաղի 9-րդ րոպեին հյուրերի եզրային պաշտպան Լեոն Բալոգունը մոտեցել է եզրային նետում կատարելու: Գնդակը եղել է բոլբոյի մոտ, որը սկզբում գնդակը պարզել է Բալոգունին, հետո մի կողմ նետել այն:
Ֆուտբոլիստը միանգամից մոտեցել է մրցավարին և հայտնել այդ դեպքի մասին: Մրցավարը պահանջել է հեռացնել գնդակ մատակարարող պատանուն: Մի քանի րոպե անց բոլբոյին փոխարինել են, սակայն տրիբունաներն աջակցել են պատանուն և նրանք են սկսել ամբողջ խաղի ընթացքում հրահրել «Ռեյնջերսի» ֆուտբոլիստին:
Գլազգոն ներկայացնող թիմը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել և այժմ 3 միավորով է հետ մնում առաջատար «Սելթիկից»: