Logo

Անսպասելի ընտրություն. «Բավարիան» մոտ է նոր մարզիչ նշանակելուն

12:28 / 24.04.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» փորձում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Ավստրիայի հավաքականը գլխավորող գերմանացի Ռալֆ Ռանգնիկին:

Bild-ը տեղեկացնում է, որ նախորդ հանգստյան օրերին գերմանական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են 65-ամյա մասնագետի հետ և քննարկել պայմանագրի կետերը:

Անգլիակսն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչն այժմ պետք է վերջնական պատասխան տա: Եթե այն դրական լինի, պայմանագիրը կարող են ստորագրել արդեն այս շաբաթվա ընթացքում:

Ռանգնիկը ցանկություն է հայտնել որոշիչ խոսք ունենալ թիմի տրանսֆերների հարցում, ինչպես նաև հնարավորություն ստանա «Բավարիան» գլխավորել միայն Եվրո-2024-ից հետո, որի խմբային փուլում Ավստրիայի հավաքականը մրցելու է Ֆրանսիայի, Նիդերլանդների և Լեհաստանի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա