«Սակրամենտո Քինգսը» որոշել է փոխանակել թիմի խաղարկող ԴեԱրոն Ֆոքսին, գրում է ինսայդեր Շեյմս Չարանիան:
Սպասվում է, որ կալիֆորնիական ակումբը մեկ շաբաթում արագ բանակցություններ կվարի ակումբների հետ, որպեսզի գործարքը կայանա մինչև փետրվարի 6-ը, որը թրեյդերի վերջնաժամկետն է:
27-ամյա ամերիկացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-26 մրցաշրջանի ավարտը: Ֆոքսը չի ցանկացել երկարաձգել պայմանագրի ժամկետը, այդ պատճառով ակումբը ցանկանում է հիմա փոխանակել նրան:
ESPN-ը միաժամանակ տեղեկացնում է, որ բասկետբոլիստի համար տեղափոխության ամենացանկալի տարբերակը «Սան Անտոնիոն» է, որտեղ նա կարող է խաղալ Վիկտոր Վեմբանյամայի հետ: