Աշխարհի 8-րդ համար Ժասմին Պաոլինին հայտարարել է, որ 2026 թվականին իր մարզիչը կդառնա Սառա Էրանին, տեղեկացնում է repubblica.it-ը:
38-ամյա իտալուհին մենախաղում աշխարհի նախկին 5-րդ ռակետն է, իսկ զուգախաղում հաղթել է «Մեծ սաղավարտի» 6 տիտղոս:
«2026 թվականին իմ թիմում կունենամ երկու մարզիչ՝ Դանիլո Պիցոռնոն ու Սառան, որը կզբաղվի տակտիկական մասով։ Այդ հարցում նա այլ մակարդակի վրա է»,- ասել է Պաոլինին:
Էրանին էլ ասել է, որ իրենք կշարունակեն ելույթները զուգախաղում: 2025թ. մրցաշրջանում իտալուհիները դարձել են «Ռոլան Գարոսի» զուգախաղի հաղթող:


